Սիրով տեղեկացնում եմ, որ մեկնարկել է
ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2020 Թ-Ի ԾՐԱԳՐԻ
հայտերի ընդունումը։ ՀՀ բուհերի և
հետազոտական ինստիտուտների
ասպիրանտները և հայցորդները հրավիրվում
են ներկայացնելու իրենց հետազոտական
ծրագրերի առաջարկները մինչև ՍՈՒՅՆ
ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը, ԺԱՄԸ 23։59։
Ասպիրանտների աջակցության ծրագիրն
իրականցվում է «Ձեռնարկությունների
ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI
Science-ի աջակցությամբ և նպատակ ունի
աջակցել ՀՀ-ում երիտասարդ
գիտնականներին՝ տրամադրելով
ֆինանսավորում և օժանդակություն իրենց
հետազոտական և գիտական նախագծերի համար։
2018 թվականից արդեն 10 համալսարանների և
հետազոտական ինստիտուտների 20 ասպիրանտ
օգտվել է ծրագրից՝ գրանցելով էական
առաջընթաց և հաջողություններ իրենց
հետազոտություններում։
Այս տարի մենք թիրախավորում ենք գիտական
և հետազոտական նախագծեր այնպիսի
ոլորտներում, ինչպիսիք են՝ Մաթ․
մոդելավորում, Սիմուլյացիայի
մոդելավորում, Տեխնոլոգիական
օժանդակությամբ համակարգերի և
փորձարկումերի նախագծում, Ջերմային ու
ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ,
Արդյունաբերական և համակարգային
ինժեներիա, Էլեկտրոնային ինժեներիա,
Նախատիպավորում, Նյութագիտություն,
Վերլուծական քիմիա, Օրգանական նյութեր
(բիոպլաստիկ, բիոկերամիկա,
բիոպոլիմերներ), Աերոզոլային
գիտություն, Թունաբանություն, Կիրառական
ու փորձարարական ֆիզիկա, Կիրառական
մաթեմատիկա, Մեքենայական ուսուցում,
Արհեստական բանականություն։
ՕԳՈՍՏՈՍԻ 27-ԻՆ ԺԱՄԸ 15։00-ԻՆ տեղի կունենա
Ծրագրի վերաբերյալ ԱՌՑԱՆՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ, որի մանրամասներին
տեղեկանալու և գրանցվելու համար՝
https://www.facebook.com/events/628051227824796/ [1]
Խնդրում ենք տարածել հայտարարությունը։
Ծրագրին դիմելու գործընթացի վերաբերյալ
մանրամասներին կարող եք ծանոթանալ՝
http://www.eif.am/arm/news/phd-support-program-2020/ [2]