Հայկական բժշկական ալյանս կովիդ-19

Այս Թեմայով :

Հայկական բժշկական ալյանս կովիդ-19

Առողջապահության ազգային ինստիտուտը, Հայկական բժշկական այլանս ԿՈՎԻԴ-19-ը, Ռադիոլոգների հայկական ասոցիացիան և Հայկական բժշկական միջազգային հանձնաժողովը (AMIC) համատեղ կազմակերպում են դասախոսությունների շարք՝ «Միջուկային բժշկություն.ՊԷՏ/ՀՏ» թեմայով: Այն տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով 21:00-ին զում առցանց համակարգում:

Թիրախային լսարան՝ ռադիոլոգներ, ուռուցքաբաններ, օրդինատորներ և ոլորտով հետաքրքրվող այլ մասնագետներ:

Դասախոսական կազմը և ծրագիրը.

Մարիամ Աբոիան, բ.գ.թ., Յելի բժշկական դպրոցի նեյրոռադիոլոգիայի և միջուկային բժշկության բաժնի ռադիոլոգիայի դոցենտ

«ՊԷՏ/ԿՏ-ի կլինիկական կիրառումը օնկոլոգիայում»

Անի Ափրահամիան. Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն

«Ցիկլոտրոնի միջոցով իզոտոպների արտադրությունը Հայաստանում»

Սաթեն Հովհաննիսյան, մանկական ուռուցքաբանության և արյունաբանության օրդինատոր, Պրոֆեսոր Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոն2

«ՊԷՏ/ԿՏ-ի անհրաժեշտությունն ու ծախսարդյունավետությունը Հայաստանում»

Անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://bit.ly/32EBXgz

Կապ Մեզ Հետ

Բաժանորդագրվել Նորություններին