Գիտության, բարձր տեխնոլոգիաների և անվտանգության միասնական խաչմերուկը

Այս Թեմայով :

Գիտության, բարձր տեխնոլոգիաների և անվտանգության միասնական խաչմերուկը

Նպատակն արդար է, երբ ձևավորվում է մեկ միասնական կարծիք՝ առաջատար գաղափարների իրականացման համար: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալը, վարչության պետերը, գիտության պետական կոմիտեի ղեկավարը ճանաչողական այցով Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրում էին՝ տեղում ծանոթանալու նորարարական արտադրանքին: Հատուկ նմուշներ, որ միայն բնորոշում է հիմնադրամի կարողություններին, նաև եզակի գիտության առաջընթացի ձեռքբերումներ, որոնք նախատեսված էին փակ ցուցադրության համար, մնացին կադրից դուրս: Մինչ այս, ԱԱԳԼ հիմնադրամի նախագահ, պրոֆեսոր Անի Ապրահամյանը հանդիպել էր համապատասխան գերատեսչության պատկան մարմիններին, քննարկել գիտության և բարձր տեխնոլոգիաների համատեղելիությունը, որի շնորհիվ տեսանելի է նաև տնտեսության առաջընթացը: Ձեռք բերված փոխադարձ այցելության համաձայնության արդյունքում նախարարության ներկայացուցիչները շրջայց կատարեցին հիմնադրամի տարածքում, տարբեր բաժանմունքներում ծանոթացան գիտաշխատողների և նրանց ստեղծած գիտական նվաճումներին: Գիտանմուշները մեծ հետաքրքրություն են առաջացրել նախարարության ներկայացուցիչների մոտ, առաջիկայում կլինեն երկկողմ հանդիպումներ՝ ընդհանուր հայտարար ունենալու և գործակցություն սկսելու համար:

Կապ Մեզ Հետ

Բաժանորդագրվել Նորություններին