Մարտի 15-ին, ժամը 14-00-ին սեմինարների դահլիճում (22 շենք, 3-րդ հարկ) տեղի կունենա Ֆիզիկայի 024 մասնագիտական խորհրդի հերթական նիստը:
Օրակարգում`
Ելենա Ապրեսյանի Ա.04.02 "Տեսական ֆիզիկա" մասնագիտությամբ ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ներկայացված` "Հոլլի քվանտային երևույթի որոշ ասպեկտները" թեմայով թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը: Գիտական ղեկավարն է` ֆ.մ.գ.դ. Ա.Գ.Սեդրակյանը (ԱԱԳԼ):