2026-2027 ԹԹ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱԱԳԼ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

 «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամը 2026-2027 թթ. ուսումնական տարվա համար հայտարարում է անվճար հիմունքներով ասպիրանտուրայի ընդունելություն ԿԳՄՍՆ-ի կողմից ԱԱԳԼ-ին տրամադրված տեղերի հիման վրա՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

·       Ա.04.07-«Կոնդենսացված վիճակի ֆիզիկա» - առկա՝ 1 (մեկ)  տեղ,

·       Ա.04.16-«Միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա» - առկա՝ 1 (մեկ)  տեղ:

 

Դիմումների և փաստաթղթերի  ընդունման ժամանակահատվածն է՝ 15.06.2026 -10.07.2026 (ներառյալ):

 

Առկա ուսուցմամբ ընդունելության քննությունը անցկացվելու է սույն թվականի

հուլիսի 21-ին, ժամը 11:00-ին, ԱԱԳԼ-ի կոնֆանսների դահլիճում:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար  զանգահարել +374 10 35 00 12, +374 95 222 851, +374 55 88 22 00 հեռախոսահամարներով։ 

Նմանատիպ Նյութեր