«Ա.Ի.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ)» հիմնադրամը հայտարարում է 2025-2026թթ. ուսումնական տարվա համար անվճար հիմունքներով առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով.
• Ա.04.07 «Կոնդենսացված վիճակի ֆիզիկա» -1(մեկ) տեղ,
• Ա.04.16 «Միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա»-4(չորս) տեղ:
Դիմումների/փաստաթղթերի ընդունման ժամանակահատվածն է 02.06.2025թ.-27.06.2025թ./ներառյալ/:
Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.
1) բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց hավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
2) օտար լեզվի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ
գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
4) ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի),
5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԱԱԳԼ կրթության բաժին` +374 10 35 00 12, +374 95 222 851, +374 55 882 200 հեռախոսահամարներով։
Փաստաթղթերն ընդունվում են նաև էլեկտրոնային տարբերակով՝ edu@yerphi.am, education.aanl@gmail.com, a.najaryan@yerphi.am էլեկտրոնային հասցեներով։
Հարցաշարեր
Ա.04.07 «Կոնդենսացված վիճակի ֆիզիկա»
Ա.04.16-«Միջուկի,տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա»