«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ / ԱԱԳԼ Գիտական Խորհուրդ / Գրավիտացիոն ալիքներ, պուլսարներ, սև խոռոչներ
Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի հետ փոխկապակցված աշխատակից Նորայր Գալիկյանը (ներկայումս՝ Sapienza University of Rome), կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը և Արմեն Քոչարյանը (Monash University, Melbourne) հրատարակել են հոդված Astronomy & Astrophysics ամսագրում։
Հոդվածը վերաբերվում է վերջին տարիների կարևոր հայտնագործության՝ NANOGrav համագործակցության կողմից պուլսարների (բաբախիչ աստղերի) միջոցով գրանցված նանոհերց գրավիտացիոն ալիքների հատկությունների ուսումնասիրմանը Կոլմոգորովի մեթոդով։ Այդ ազդանշանի ստոխաստիկական հատկությունների ուսումասիրումը սկզբունքային է դրա ֆիզիկական բնույթի վերծանման համար։
Հոդվածի տպագրվելը նման առաջատար ամսագրում՝ շտապ կարգավիճակով (Letter to the Editor), փաստում է ստացված արդյունքների կարևորությունը գրավիտացիոն ալիքների և Տիեզերքում ընթացող երևույթների բացահայտման համար։
Հոդվածն ամբողջությամբ՝ N. Galikyan, A.A. Kocharyan, V.G. Gurzadyan,
Kolmogorov analysis of pulsar TOA, Astronomy & Astrophysics Lett. 707,