Բաժնի հիմնական գործառույթներն են՝ պլանավորել և կազմակերպել ԶԼՄ-ների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ ԱԱԳԼ տեղեկատվության փոխանակման և համագործակցության գործընթացները, համակարգել գիտության հանրայնացման, կրթական գործընթացի, գիտական ներուժի, նվաճումների ու առաջընթացի մասին տեղեկատվության տրամադրման գործընթացները, բարձրացնել ինստիտուտում ներքին հաղորդակցության արդյունավետությունը, ներկայացնել ինստիտուտի միջազգային կապերը և հնարավորությունները, կատարել հանրային կարծիքի ուսումնասիրություններ: