ՔԱՌՅԱՆ ԳԵՎՈՐԳ

  • Պաշտոն - Տնօրեն
  • Գիտական աստիճան - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
  • Հեռախոս - +(374)10 34 15 00
  • Էլ. Փոստ - g.karyan@aanl.am
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գևորգ Քառյանը 2018-2021 թթ․ զբաղեցրել է ԱԱԳԼ հիմնադրամի գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը։
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն ընտրվելուց առաջ Գ․ Քառյանն աշխատել է ԱԱԳԼ հաշվողական ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում՝ որպես ավագ գիտաշխատող։
2014-2022 թթ․ հանդիսացել է "HERMES" համագործակցության տվյալների մշակման համակարգողի տեղակալ։
2009-2018 թթ․ ակտիվորեն ներգրավված է եղել Դեզի-Երևան (Համբուրգ, ԳԴՀ) խմբի բոլոր ֆիզիկական հետազոտություններում։
Հանդիսացել է "MIXMAX", "HERMES", "OLYMPUS" համագործակցությունների ակտիվ անդամ։
2018-ից ղեկավարում է ԱԱԳԼ-Belle-2 (KEK, Ճապոնիա) գիտական խմբի աշխատանքները։
Դասավանդում է ԵՊՀ-ում և ԱԱԳԼ մագիստրատուրայում։
Պարբերաբար հրավիրվում է միջազգային հետազոտական կենտրոններ՝ մասնակցելու տեղում տարվող գիտահետազոտական աշխատանքներին։