Սամվել Կարաբեկյան

  • Պաշտոն - ՀՀ ԳԱԱ Զարգացման ծրագրերի և մշտադիտարկման վարչության գիտական կադրերի պատրաստման ծրագրերի պատասխանատու
  • Գիտական աստիճան - Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
  • Էլ. Փոստ - samvel.karabekyan@gmail.com
Կրթություն
1975 - 1980 թթ. Արեւելագիտության ֆակուլտետ, Երեւանի պետական համալսարան
1980 - 1983 թթ. Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտ, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվ. պետական
համալսարան
 
Գիտական աստիճան
Բանասիրական գիտությունների թեկնածու,դոցենտ
 
Թեկնածուական թեմա - «Խոսքի ռիթմային կառուցվածքը արդի գրական արաբերնում», 1984, Ասիայի եւ Աֆրիկայի
երկրների ինստիտուտ, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվ. պետական համալսարան
 
Աշխատանքային փորձ մասնագիտության ոլորտում
1984 - 1990 թթ. ԵՊՀ, Արեւելագիտության ֆակուլտետ, Արաբական եւ թուրքական բանասիրության ամբիոն,
դասախոս
1990 - 1992 թթ. ԵՊՀ, Արեւելագիտության ֆակուլտետ, Արաբական եւ թուրքական բանասիրության ամբիոն, դոցենտ
1992 - 2008 թթ. ԵՊՀ, Արեւելագիտության ֆակուլտետ, Արաբագիտության ամբիոնի վարիչ
2008 թ-ից մինչ այժմ ԵՊՀ, Արեւելագիտության ֆակուլտետ, Արաբագիտության ամբիոն, դոցենտ
 
Մասնագիտական ստաժավորումներ եւ գործուղումներ
հոկտ. 1990 - օգոստ. 1991 թթ. Կենդանի լեզուների Բուրգիբայի ինստիտուտ, Թունիս
հունվ. 2001 Կահիրեի համալսարան, Եգիպտոս, Կահիրե
նոյ. 2010 - հունվ. 2011 թթ. Բայրոյթի համալսարան, Գերմանիա, Բայրոյթ
 
Կրթության կազմակերպման եւ Բոլոնիայի բարեփոխումների ոլորտում
2006 - 2008 թթ. ԵՊՀ, Համալսարանական կրթության զարգացման վարչության պետ
2008 թ-ից մինչ այժմ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ազգային թիմի անդամ
(ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի կողմից «Տեմպուս» ծրագրի միջոցով)
Աշխատաժողովներ եւվերապատրաստումներ
2006 - 2009 թթ. Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ֆորումներ, Մյունխեն, Հռոմ,
Բուդապեշտ, Կոպենհագեն
Փետրվար 2007 «Համալսարանների կառավարումը ԱՄՆ-ում» միջազգային այցելուների ծրագիր, ԱՄՆ
2008 - 2011 թթ. Բոլոնիայի եւ բարձրագույն կրթության փորձագետների միջազգային սեմինարներ, Կահիրե,
Զագրեբ, Վարշավա, Օսլո
 
Կարդացվող դասընթացներ
Արաբական տաղաչափության հիմունքներ, Գրական արաբերենի տեսական քերականություն, Արաբագիտության
արդի հիմնախնդիրները, Վերլուծության մակարդակների խնդիրը արաբական լեզվաբանական ավանդույթում,
Արաբական բառափոխության մեկնաբանական մոդելները
 
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Արաբական լեզվաբանական ավանդույթի մեթոդաբանությունը, Արաբական ձեւաբանություն եւ
ձեւահնչույթաբանություն, Արեւելագիտական կրթության կազմակերպման առանձնահատկությունները
բարձրագույն դպրոցում
 
Մասնակցությունը դրամաշնորհների
2006 - 2007 թթ. Բաց Հասարակության Հիմնադրամներ, Հայաստան, դրամաշնորհային ծրագիր՝ «Որակի ներքին
ապահովման եւ գնահատման համակարգի մշակումը Երեւանի պետական համալսարանում»,
2007 "Tempus" ծրագրի դրամաշնորհային նախագիծ «Հեռավար ուսուցումը բարձրագույն կրթության մեջ»
2009 - 2010 թթ. Բաց Հասարակության Հիմնադրամներ, Հայաստան, դրամաշնորհային ծրագիր՝
«Կոմպետենցիաների ձեւավորմանն ուղղված բազմաշրջափուլ ուսումնական ծրագրեր կազմելու
մեթոդաբանության մշակում»
2010 - 2011 թթ. Բաց Հասարակության Հիմնադրամներ, Հայաստան, դրամաշնորհային ծրագիր՝ «Վանաձորի
պետական մանկավարժական ինստիտուտում «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրի որակի
բարելավման մեխանիզմների մշակում եւ իրականացում»
 
Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, արաբերեն, անգլերեն
 
Մասնագիտական անդամակցություն
Մեծահասակների կրթության եւ ցկյանս ուսումնառության ասոցիացիայի խորհրդի անդամ
Կրթության որակի բարելավման Մարոկկոյի ասոցիացիայի (AMAQUEN) գիտական խորհրդի անդամ