2023-2024 ԹԹ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱԱԳԼ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամը 2023-2024 թթ. ուսումնական տարվա համար հայտարարում է անվճար հիմունքներով առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն՝ հետևյալ մասնագիտությունների գծով.
 
տեսական ֆիզիկա - 2 (երկու) տեղ,
միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա - 2 (երկու) տեղ:
 
Դիմումների և փաստաթղթերի ընդունման ժամանակահատվածն է՝ 22.05.2023 -20.06.2023 (ներառյալ):
 
Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.
1) բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց hավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
2) օտար լեզվի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ
գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
4) ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի),
5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
 
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԱԱԳԼ կրթության բաժին` +374 10 35 00 12, +374 95 222 851 հեռախոսահամարներով։
Փաստաթղթերն ընդունվում են նաև էլեկտրոնային տարբերակով՝ edu@yerphi.am, education.aanl@gmail.com էլեկտրոնային հասցեներով։
 
Հարցաշարեր

Ա.04.02-«Տեսական ֆիզիկա»
Ա.04.16-«Միջուկի,տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա»
 
 
Նմանատիպ Նյութեր