Ծննդյան վայր և ամսաթիվ. Երևան, 14 ապրիլ, 1952 Ընտանեկան դրությունը. ամուսնացած, երեք երեխա Գիտական աստիճան, կոչում ֆիզիկա-մաթեմատիկան գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կրթություն. 1974- ավարտել եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը 1980- պաշտպանել եմ թեկնածուական թեզը 1990- պաշտպանել եմ դոկտորական թեզը 2009- ստացել եմ պրոֆեսորի կոչում Աշխատանքային գործունեություն. 1974-1977- Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ 1977-1983- Երևանի ֆիզիկայի ինստիտուտի կրտսեր գիտական աշխատող 1983-1987- Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտական աշխատող 1987-1992- Երևանի ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտական աշխատող 1992-1994- Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ գիտական գծով 1997-1998- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ 1994-2001- Երևանի ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտական աշխատող 2001- 2008- Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն 2008-մինչև այժմ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտական աշխատող Դասավանդել (դասավանդում) եմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում (1992- 1998թթ, 2006-2013թթ, 2020- մինչև այժմ): Աշխատանքները նվիրված են տարրական մասիկների ֆիզիկայի տարբեր հարցերին. մեծ միավորման տեսություններ, Հիգսի զանգվածներ, սուպերսիմետրիկ տեսություններ, մեզոնների զանգվածների միջև առնչություններ, վերջին տարիներին հիմնականում B մեզոնների ֆիզիկա: Կարևորագույն և լայնորեն հղվող արդյունքներ են ստացվել B մեզոնների հազվագյուտ տրոհումների համար․ B ® Xsg , B ® Xsl + l- , B ® Xsgg ։ Ղեկավարել եմ 14 ՀՀ դրամաշնորհային ծրագրեր Ղեկավարել եմ 13 միջազգային դրամաշնորհային ծրագրեր․ INTAS(2), ISF(2), SCOPES, NATO(2), CRDF(NFSAT), ANSEF(2), ISTC, Volkswagenstiftung, HORIZON-2020: Միջազգային համագործակցություն․ համագործակցել (համագործակցում) եմ Բեռնի Համալսարանի, Ցյուրիխի համալսարանի, DESY-ի հետ։ Ղեկավարել եմ 7 թեկնածուական ատենախոսություններ: Աշխատանքները JHEP-2 հոդված, Phys. Rev. D - 14 հոդված, Phys.Rev.Lett-2 հոդված , Nucl.Phys.B-2 հոդված, Phys. Lett.B - 9 հոդված, Phys. Lett.A - 1 հոդված, Mod.Phys.Lett.A - 4 հոդված, Int. J. Mod. Phys. A-2 հոդված, Z.Phys.C -1 հոդված, Ядерная Физика- 19 հոդված, Письма в ЖЭТФ- 3 հոդված, ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. Ֆիզիկա-5 հոդված, Պրեպրինտներ և կոնֆերանսների նյութեր - 16 Հոդվածների վրա հղումների ընդհանուր թիվն INSPIRE տվյալների բազայում անցնում է 2710-ից, h գործակիցը 21 է, ավելի քան 1820 հղումներ "Web of Science" տվյալների բազայում, h գործակիցը 18 է, ավելի քան 3500 հղումներ "Google Scholar" տվյալների բազայում, h գործակիցը 25 է: Ամենաշատ հղումներ ունեցող աշխատանքը ունի ավելի քան 600 հղում "Web of Science" տվյալների բազայում, ավելի քան 920 հղում INSPIRE տվյալների բազայում, ավելի քան 1110 հղում "Google Scholar" տվյալների բազայում։