ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2023»-ԻՆ

Ապրիլի 5-7-ը կայացավ «Կրթություն Եվ Կարիերա EXPO 2023» միջազգային մասնագիտացված կրթական 22-րդ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտական ու կրթական առաջարկները։
Էքսպոյի պահանջված առաջարկներից էին ԱԱԳԼ մագիստրոսական, ասպիրանտական և ինթերնշիփի ծրագրերը։ Մեծ հետաքրքրություն էին ներկայացնում ԱԱԳԼ գիտաշխատողների ու ուսանողների ներկայացրած ցուցանմուշներն ու գիտափորձերը։
Ցուցահանդեսի երկրորդ օրը՝ ապրիլի 6-ին ԱԱԳԼ-ն կոնֆերանս դահլիճում միջոցառում կազմակերպեց, որի գիտափորձերին ու ինտերակտիվ խաղերին մասնակցեցին ՀԱՊՀ Երևանի քոլեջի, Նոր Խարբերդի Մ․ Ղազարյանի անվ․ թիվ 2 միջն․ դպրոցի, Այնթապի Բ․ Մարգարյանի անվ․ թիվ 2 միջն․ դպրոցի սաները։
Միջազգային կրթական էքսպոյի բոլոր օրերին ԱԱԳԼ տաղավարն ամենաայցելվող հատվածն էր։