ԲԱՐՁՐ ԷՆԵՐԳԻԱՆԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ԵՊՀ-ՈՒՄ

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի և Երևանի պետական համալսարանի համագործակցության շրջանակում 2023 թ․ հունվար-ապրիլ ամիսներին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում բարձր էներգիաների ֆիզիկային (HEP) նվիրված դասախոսությունների շարք է անցկացվելու: Դասավանդելու են ոլորտի առաջատար մասնագետները։
Դասընթացին կարող են դիմել ինչպես ուսանողները, այնպես էլ թեմայով հետաքրքրվող այլ երիտասարդներ։
Դասընթացը հաջող ավարտող մասնակիցները հնարավորություն կունենան ներգրավվելու ԱԱԳԼ և ԵՊՀ գիտական խմբերի աշխատանքներին, ինչպես նաև՝ դառնալու միջազգային համագործակցությունների անդամ։
Նմանատիպ Նյութեր