«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա / Սպասվող Իրադարձություններ / «XY-VWM - ԿԱՅԱՆ CYCLOTRON 18-Ի ՓՆՋԻ ՊՐՈՖԻԼԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ
«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ
Երևանի ֆիզիկայի ինստիտուտը հիմնադրվել է 1942 թվականին անվանի ֆիզիկոսներ Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից՝ որպես Երևանի պետական համալսարանի մասնաճյուղ։ 1943 թ․ ԵրՖԻ-ն ստացել է ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիկայի ինստիտուտի կարգավիճակ։ Ավելի ուշ Արագած սարի վրա ստեղծվել են տիեզերական ճառագայթների «Արագած» (3200 մ) և «Նոր Ամբերդ» (2000 մ) կայանները։ 1963-ին ինստիտուտն անցել է Խորհրդային Միության Ատոմային էներգիայի պետական կոմիտեի ենթակայության տակ: 2011 թ․ սեպտեմբերին ԵրՖԻ-ն ստացել է ազգային լաբորատորիայի կարգավիճակ՝ «Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ» անվամբ։ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան գիտության ոլորտում առաջատարի կարգավիճակ ունի Հայաստանում։ Բարձր գիտական վարկանիշ ունեցող ամսագրերում տարեկան հրատարակում է երկրի ամբողջ գիտական հրատարակումների ավելի քան 30%–ը։ Հայաստանի ամբողջ գիտական արդյունքների վրա կատարված հղումների 70%–ը, ըստ Thomson Reuters հեղինակավոր պարբերականի, բաժին է ընկնում Ազգային լաբորատորիայի աշխատանքներին։
Ազգային գիտական լաբորատորիայի ռազմավարական խնդիրների շարքում են հիմնարար գիտություններում առաջատար եւ նորագույն հետազոտությունների իրականացումը, գիտության տեխնոլոգիական կիրառումը՝ ի նպաստ երկրի տնտեսության, անվտանգության, առողջապահության, էներգետիկայի եւ գիտնականների հաջորդ սերնդի կրթության ապահովումն ու վերապատրաստումը (գիտության մեջ սերնդափոխության խնդրի լուծում): Սա նշանակում է, որ գիտության ազգային լաբորատորիան պատասխանատվություն է կրում երկրի գիտական առաջընթացի, տնտեսական բարեկեցության, առողջապահության եւ անվտանգության ապահովման համար։
Կրթական կենտրոնի՝ որպես ԱԱԳԼ-ի առանձին ստորաբաժանման ստեղծման հիմնական ռազմավարական նպատակն է երիտասարդների ներգրավումը գիտական աշխատանքներում և գիտական կյանքում, ինչպես որպես ապագա գիտնական դառնալու հեռանկարով, այնպես էլ հանրությանը գիտությանը մոտեցնելու նպատակով։ Այս ամենի հետ միասին պետք է երաշխավորել ուսանողների գիտելիքների և հմտությունների բարձր մակարդակ:
Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Մեդիա խմբի առանցքային թիրախը գիտական կառույցի աշխատանքների մեծամասշտաբ հանրայնացումն է։ Գիտական գործունեությունը հասարակության լայն զանգվածներին իրազեկելու համար Մեդիա խումբը կիրառում է լայն գործիքակազմ: Մեդիա խումբը ակտիվ համագործակցում է հեռուստաընկերությունների, լրատվական կայքերի, ռադիոների հետ, որոնք պարբերաբար լուսաբանում են ինստիտուտի աշխատանքները։
/ Սպասվող Իրադարձություններ / «XY-VWM - ԿԱՅԱՆ CYCLOTRON 18-Ի ՓՆՋԻ ՊՐՈՖԻԼԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ
«XY-VWM - ԿԱՅԱՆ CYCLOTRON 18-Ի ՓՆՋԻ ՊՐՈՖԻԼԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ԹԵՄԱՅՈՎ ՍԵՄԻՆԱՐ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ
ԱԱԳԼ արագացուցչային դիագնոստիկայի մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար, ֆիզմաթ․ գիտ․ դոկտոր Սուրեն Հարությունյանն ԱԱԳԼ-ում զեկույց ներկայացրեց, որում ամփոփված են տատանվող լարի մոնիտորների (ՏԼՄ) տեղադրման արդյունքները՝ որպես Cyclotron 18-ի պրոտոնային փնջի պրոֆիլը չափելու գործիք:
Սեմինարի նպատակն էր՝ ցիկլոտրոնային փնջից օգտվողներին ծանոթացնել փնջերի պրոֆիլավորման հասանելի գործիքին: Զեկույցի վերջում կիսահաղորդչային լազերային փնջի վրա ցուցադրվեցին կայանի հնարավորությունները։
Կայանի օգտագործման համար մշակվել է VB10 հարթակի վրա ծրագիր:
Հիմնվելով առաջին փորձերի վրա՝ օգտագործելով 14 մմ ապերտուրով մոնիտորներ և կապարե էկրաններ, մշակվել են ընդլայնված ապերտուրով (30 մմ) և փնջի ակտիվ զոնայից հեռացված մագնիսական համակարգով մոնիտորներ: Սենսորները հավաքվում են մետաղական հիմքի վրա, որը կենտրոնացած է փնջի ելքի կոլիմատորով: Էլեկտրամագնիսական աղմուկների առաջացման խնդիրները լուծվում են նրանով, որ կայանի էլեկտրոնային բլոկները հավաքվում են նույն հիմքի վրա։