ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ ԷՔՍՊՈ-2023»-ԻՆ

Մայիսի 16-ին ԵՊՀ հիմնադրման 104-ամյակի առթիվ տեղի կունենա «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը, որում ներկայացված կլինեն Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտական ու կրթական առաջարկները։
Կրթությունն այն հիմքն է, որի վրա կառուցվում է գիտությունը․ այս համոզումով են էքսպոներին ակտիվ մասնակցում ԱԱԳԼ գիտաշխատողներն ու ուսանողները՝ ունենալով ԱԱԳԼ ողջ անձնակազմի աջակցությունը։