«ԱՐՓԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Ռ. ԼՈւՍԻՆՅԱՆՑԻ ԱՅՑԸ ԱԱԳԼ

Ապրիլի 9-ին Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Գ. Քառյանը հյուրընկալեց «ԱՐՓԱ» հիմնադրամի փոխնախագահ Ռ. Լուսինյանցին:

Հանդիպմանը ներկա էին նաև ԱԱԳԼ «Մաքրասենյակ»-ի գիտական ծրագրերի պատասխանատու, ֆ․մ․գ․թ․ Ն. Մարգարյանը, դետեկտորային տեխնոլոգիաների առաջատար կենտրոնի (ԴՏԱԿ/ADCT) պատասխանատու ֆ․մ․գ․թ․ Ա. Մկրտչյանը:

 

Հանդիպմանը քննարկվեցին ԱԱԳԼ և «ԱՐՓԱ» հիմնադրամների ընթացիկ և ապագա համագործակցության հարցերը, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ մշակել 1000 դասի «Մաքրասենյակ»-ի և դետեկտորային տեխնոլոգիաների առաջատար կենտրոնի (ԴՏԱԿ/ADCT) հետագա զարգացման հնարավորությունները:

 

Կողմերը պայմանավորվեցին շարունակել աշխատանքները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, իսկ դետեկտորային տեխնոլոգիաների առաջատար կենտրոնի ընդլայնման և բարեկարգման աշխատանքների համար «ԱՐՓԱ» հիմնադրամի կողմից ԱԱԳԼ-ին կնվիրաբերվեն ֆինանսական միջոցներ։

Նմանատիպ Նյութեր