ՀՀ կրթության և գիտության նախարար՝ Ա․Հարությունյանի այցը Ա․Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

2018 թ.-ի հուլիսի 20-ին, ժամը 09:00-ին ՀՀ կրթության և գիտության նախարար՝ Ա․Հարությունյանը, իր տեղակալ՝ Հովհաննես Հովհաննիսյանի, ՀՀ կրթության և գիտության գիտության պետական կոմիտեի փոխնախագահ՝ Վ․Սահակյանի հետ միասին այցելեցին Ա․Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիան(ԱԱԳԼ)։
Հանդիպման հիմնական նպատակն էր ՀՀ կրթության և գիտության նախարարի ծանոթացումը ԱԱԳԼ-ի աշխատանքներին և աշխատող կազմին և հետագա գործունեությանը:
ԱԱԳԼ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Ն․Երիցյանի և ԱԱԳԼ-ի փոխտնօրեն՝ Գ․ Քառյանի ուղեկցությամբ նախարարը այցելեց Ռադիոզոտոպների հետազոտման և արտադրության բաժին։ Բաժնի ղեկավար՝ Ա․Ավետիսյանը ներկայացրեց իզոտոպներ ստանալու համար անհրաժեշտ սարքավորումները, երիտասարդ գիտական աշխատողների կողմից ստեղծված ռոբոտին, որը հետագայում կիրառվելու է իզոտոպների արտադրության աշխատանքներում։ Այցի հաջորդ վայրը՝ Արագացուցչային կենտրոնն էր, որտեղ փորձարարական բաժանմունքի ղեկավար՝ Ա․Սիրունյանը ծանոթացրեց ներկաներին 60 ամյա պատմությանը և այժմյան հնարավորություններին։
Այնուհետև նախարարին ուղեկցեցին ԱԱԳԼ-ի տարածքում գտնվող
Միջուկային բժշկության կենտրոն: Բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Ռոստոմյանը ցույց տվեց բժշկական սարքավորումները, իսկ աշխատակից Գ. Էլբակյանը ներկայացրեց ցիկլոտրոնի՝ 18 ՄէՎ պրոտոնային փնջով միջուկային ֆիզիկայի ազգային լաբորատորիայի ֆիզիկոսների կողմից ծրագրած հետազոտությունների ծրագիրը:
Այցի վերջում ՀՀ կրթության և գիտության նախարար՝ Ա․Հարությունյանը, իր տեղակալ՝ Հովհաննես Հովհաննիսյանի, ՀՀ կրթության և գիտության գիտության պետական կոմիտեի փոխնախագահ՝ Վ․Սահակյանի ԱԱԳԼ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Ն․Երիցյանի և ԱԱԳԼ-ի փոխտնօրեն՝ Գ․ Քառյանի հետ միասին հանդիպեցին ԱԱԳԼ-ի աշխատողներին և անցկացվեց բաց քննարկում՝ հարց-պատասխան ձևաչափով։ Հիմնական հարցադրումները տրվեցին ֆիզ․մաթ․ գիտությունների դոկտոր Հ․ Մկրտչյանի և Ռ․ Մկրտչյանի, Ա․Սիրունյանի կողմից։ Հարցադրումների հիմնական թեման վերաբերում էր ԱԱԳԼ-ի կառավարմանը և գիտության հիմնական ուղղություններին։
Նախարար՝ Ա․ Հարությունյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է գտնվել մեծ պատմություն ունեցող վայրում և որ այդ պատմությանը նոր էջեր են հարկավոր ավելացնել։ Նա նաև նշեց, որ ֆիզիկան ՀՀ-ում զբաղեցնում է գիտության զգալի հատվածը և այդ հանգամանքին պետք է ուշադրություն դարձնել և զարգացնել։ Պետք է հինը պահելով զարգացնել նոր ուղղություններ։

Нет описания фото.Нет описания фото.