ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՌՈՒԲԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԻՆ

 Մարտի 6-ին ԱԱԳԼ Մատինյանի անվան տեսական ֆիզիկայի կենտրոնում տեղի ունեցավ մաթեմատիկական ֆիզիկայի վերաբերյալ մեկօրյա աշխատաժողով՝ նվիրված բաժանմունքի ղեկավար, ֆիզմաթ․ գիտ․ դոկտոր Ռուբեն Մանվելյանի 60-ամյա հոբելյանին։
 Զեկույցներ ունեցան Ռուբեն Մանվելյանի աշակերտ, ֆիզմաթ․ գիտ․ թեկնածու Մելիք Կարապետյանը, հոբելյարի երկարամյա համահեղինակ, ԱԱԳԼ առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ․ գիտ․ դոկտոր Ռուբեն Մկրտչյանը և ԱԱԳԼ առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ․ գիտ․ դոկտոր Ժիրայր Գևորգյանը։
 Հոբելյանի առիթով Ռուբեն Մանվելյանին շնորհավորական ուղերձներ էին հղել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանատը և Ռ․ Մանվելյանի աշակերտ, Imperial College London-ի հետազոտող Կարապետ Մկրտչյանը։
 ԱԱԳԼ անձնակազմը ևս ջերմորեն շնորհավորում է վաստակաշատ գիտնականին, մաղթում երկարամյա արգասաբեր գործունեություն և քաջառողջություն։

 

Նմանատիպ Նյութեր