Գրավիտացիայի տեսության մեջ նոր բացահայտումներ՝ LARES-2 արբանյակի տվյալներով

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնը ներգրավված է Իտալական տիեզերական գործակալության և Եվրոպական տիեզերական գործակալության կողմից իրականացվող LARES (LAser RElativity Satellite) արբանյակային ծրագրին, որի նպատակն է բարձր ճշգրտությամբ ուսումնասիրել հարաբերականության տեսության կանխատեսումները և Երկրի գրավիտացիոն դաշտը:

 

LARES արբանյակի օգնությամբ 2018-ին հնարավոր դարձավ ստանալ առավել ճշգրիտ տվյալներ գրավիտացիայի տեսության և Երկրի գրավիտացիոն դաշտի վերաբերյալ։

Այս արդյունքները ներկայացվել են հեղինակավոր EPJ Plus գիտական ամսագրում։ Հոդվածում ընդգծվում է, որ նման արբանյակային չափումների մեթոդը՝ իր բացառիկ ճշգրտության շնորհիվ, նոր հնարավորություն է ստեղծում ընդհանուր հարաբերականության տեսության ուսումնասիրման համար։

Ուսումնասիրության արդյունքները ներկայացված են հետևյալ գիտական հոդվածում՝ V.G. Gurzadyan, I. Ciufolini, H.G. Khachatryan, S. Mirzoyan, A. Paolozzi, and G. Sindoni:On the Earth’s tidal perturbations for the LARES satellite

2025 թվականին լույս տեսած նոր աշխատանքում ներկայացվել են LARES-2 արբանյակի չափումների արդյունքները, որոնք գերազանցում են նախորդ արդյունքները։ Արդյունքները հետևյալ հոդվածում՝ V.G. Gurzadyan, I. Ciufolini, H.G. Khachatryan, S. Mirzoyan, A. Paolozzi - On the Earth’s tidal perturbations. II. LARES 2 satellite, Eur. Phys. J. Plus, 140, 512 (2025)

Արբանյակի արձակումը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսին՝ Եվրոպական տիեզերական գործակալության VEGA-C նոր սերնդի կրող հրթիռով, Կուրու տիեզերակայանից (Ֆրանսիական Գվիանա)։



Լուսանկարում.
LARES թիմի անդամները՝ Ռ. Մացներ, Վ. Գուրզադյան, Ի. Չուֆոլինի, Ա. Պաոլոցցի, Եվրոպական տիեզերական գործակալության Կուրու կայանում, Ֆրանսիական Գվիանա։

Նմանատիպ Նյութեր