Աշխատանքի ընդունման հայտարարություն

 :

Աշխատանքի ընդունման հայտարարություն

Երևանի Ա. Ալիխանյանի անվան Ազգային Գիտական Լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) աշխատանքի է հրավիրում բարձրագույն տեխնիկական կամ միջին մասնագիտական կրթությամբ անձանց գծային արագացուցիչում աշխատելու համար հետևյալ մասնագիտություններով՝

Ճարտարագետ՝ վակուումային տեխնիկայի արդիականացման և սպասարկման համար.

տեխնիկ (քոլեջ կամ տեխնիկում ավարտած)՝ վակուումային տեխնիկայի նորոգման և շահագործման համար.

ճարտարագետ՝ գծային արագացուցիչի ջերմակայունացման բարելավման և համակարգչային մոնիտորինգի համակարգի ստեղծման համար.

Ճարտարագետ՝ ռադիոտեխնիկական սարքավորումների արդիականացման և սպասարկման համար.

տեխնիկ (քոլեջ կամ տեխնիկում ավարտած)՝ էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների նորոգման և շահագործման համար.

Ճարտարագետ՝ էլեկտրատեխնիկական սարքավորումների արդիականացման և սպասարկման համար.

Պահանջները՝

աշխատանքային փորձը համապատասխան մասնագիտական ոլորտում պարտադիր է.

համակարգչային գրագիտությունը պարտադիր է.

հայերեն և ռուսերեն լեզուների տիրապետումը պարտադիր է.

անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն.

երկու և ավել մասնագիտություններում փորձը և հմտությունները կդիտարկվեն որպես առավելություն:

Աշխատանքային ժամերը՝ 9:00 – 17:30, աշխատանքը՝ 5-օրյա:

Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականները (резюме, CV) ուղարկել ashothako@yerphi.am maruk@yerphi.am էլ. հասցեին, հեռ. 099187815, 099719279 Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: